ՀՀ-ում առաջին դասարանցիների թիվն աճել է՝ մոտ 40.000 երեխա![]() 1 սեպտեմբերի 2016 - 09:50 AMT PanARMENIAN.Net - Այսօր՝ սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության 1430 դպրոցում հնչել է առաջին զանգը: «Սեպտեմբերի 1-ին նախնական տվյալներով առաջին դասարան կհաճախի մոտ 40.000 երեխա, ինչը մի փոքր ավելի է, քան անցած տարի»,- հայտնել է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, գրում է Tert.am-ը: 2015-ին փաստացի դպրոց հաճախող առաջին դասարանցիների թիվը եղել է 39.246: «Սյունիքում այս տարի կլինեն դպրոցներ, որ առաջին դասարանցիներ չեն ունենա, բայց հստակ թիվ չեմ կարող ասել: Իհարկե չեմ կարող ասել, որ միայն Սյունիքում է, հաշվառումից հետո կերևա»,-ասել է Հովհաննիսյանը: Նա նաև նշել է, որ այս տարի կլինի ուսումնական պլանի փոփոխություն: Նախատեսվում է երկրորդ կիսամյակում բեռնաթափել 1-ից 4-րդ դասարանցիների համար ուսումնական ծանրաբեռնվածությունը: ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետը նաև տեղեկացրել է, որ դասերը հիմնականում կլինեն հինգօրյա: ![]() ![]() «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |