ԵԽԽՎ առաքելությունը կհետևի Ադրբեջանում կայանալիք սահմանադրական հանրաքվեին 6 սեպտեմբերի 2016 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը` ԵԽԽՎ-ն, առաքելություն կգործուղի Ադրբեջանում կայանալիք հանրաքվեն գնահատելու համար: ԵԽԽՎ պատվիրակությունը 7 անդամ կունենա, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Որոշումն ընդունվել է Փարիզում կայացած բյուրոյի նիստի ժամանակ: Նիստում նաև որոշվել է դիմել Վենետիկի հանձնաժողովին` Ադրբեջանի սահմանադրության մեջ փոփոխությունների իրականացման նախագծի կապակցությամբ: Ադրբեջանում նախատեսում են նախագահի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի գործող 5 տարվա փոխարեն: Այդ մասին կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` երկրի Սահմանադրական դատարան ուղարկելով հանրաքվեի մասին ակտի նախագիծը: Նախագիծը կոչվում է «Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» ակտ:Սահմանադրության 100-րդ հոդվածում` «Ադրբեջանի Հանրապետության նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները» հոդվածում առաջարկվում է հանել տարիքային սահմանափակումը նախագահի թեկնածուի համար: 2013-ին Ալիևը վերընտրվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ: Դա թույլ են տվել սահմանադրական փոփոխությունները: Իլհամ Ալիևը կառավարում է Ադրբեջանը 2003 թվականից ի վեր: Նախագահական պաշտոնում նա փոխարինեց հորը՝ Հեյդար Ալիևին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |