Հայաստանի նախկին իշխող կուսակցությունը որոշել է չմասնակցել խորհրդարանական ընտրություններին

PanARMENIAN.Net - Հայոց համազգային շարժում կուսակցությունը, որը իշխող էր Հայաստանում 1990-1998 թվականներին, հայտարարել է, որ չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին համամասնական համակարգով: Ինչպես ասվում է կուսակցության հայտարարության մեջ, ՀՀՇ-ն նման որոշում է կայացրել գնահատելով ստեղծված քաղաքական իրավիճակը: Կուսակցությունը համոզված է, որ ընդդիմության չհամախմբված մասնակցությունը ընտրական գործընթացներին անհնարին է դարձնում իշխանափոխությունը: ՀՀՇ-ում նշել են, որ տեղեր ստանալը ապագա խորհրդարանում ինքնանպատակ չէ նրանց համար: «Կուսակցությունը հայտարարում է, որ դուրս է գալիս ընտրական գործընթացից ըստ համամասնական ցուցակի` ընդդիմադիր ընտրազանգվածի համախմբանը նպաստելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:



«Իրենց գերխնդիրը համարելով օրինական իշխանության հաստատումը, ՀՀՇ-ն կոչ է անում իր անդամներին եւ կողմնակիցներին քվեարկել այն քաղաքական ուժի օգտին, որի առաջնային խնդիրը իշխանափոխությունն է, ազատականությունը, ժողովրդավարությունն ու իրական քաղաքականությունը»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---