Apple-ը կներկայացնի նոր iPhone 7-ը

Apple-ը կներկայացնի նոր iPhone 7-ը

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը սեպտեմբերի 7-ին Սան Ֆրանցիսկոյում կներկայացնի iPhone 7-ը: Ենթադրվում է, որ iPhone 7-ից բացի կներկայացվեն նաև նոր սերնդի MacBook Pro 2016-ը և Apple Watch 2 «խելացի» ժամացույցը, հայտնում է Lenta.ru-ն:

Նոր սմարթֆոնը, դատելով լուսանկարներից, կունենա գունային 3 տարբերակ` ոսկեգույն, մոխրագույն և վարդագույն, ինչպես նաև կտարբերվի ըստ գնի` բյուջետային, թանկ և բացառիկ:

Ըստ համացանցում տարածված տվյալների, iPhone 7-ի կունենա 4,7 դյույմանոց էկրան, իսկ թողունակությունը կկազմի 1334х750 պիքսել: Գաջեթը կունենա 2 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, Apple A10 պրոցեսոր և 12 մեգապիքսել թողունակությամբ տեսախցիկ, որի սենսորի չափը կլինի 1/2.6 դյույմ: Դա թույլ կտա օգտատերին պահպանել տեսագրման որակը նաև վատ լուսավորության դեպքում: Նոր սմարթֆոնի մարտկոցի ծավալը կլինի 1960 միլիամպեր/ժամ:

Ըստ նախնական տվյալների Apple-ի նոր առաջատարի գինը կտատանվի 795 դոլարից մինչև 1,3 հազար դոլարի սահմանում` կախված ներքին հիշողության ծավալից: Սակայն ճշգրիտ արժեքն ու բնութագրերը հայտնի կդառնան պաշտոնական շնորհանդեսի ժամանակ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---