Մոսկվայում բացվել է Ջիգարխանյանի թատրոնի փոքր բեմը

Մոսկվայում բացվել է Ջիգարխանյանի  թատրոնի փոքր բեմը

PanARMENIAN.Net - Մոսկվայում վերակառուցումից հետո բացվել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած դրամատիկական թատրոնի փոքր բեմը:

Քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին հայտնել է, որ դահլիճն ունի հանդիսատեսի համար նախատեսված 92 տեղ, քաղաքային լուրերի «Մոսկվա» պորտալին հղումով գրում է Panorama.am-ը:

Թատրոնի 21-րդ թատերաշրջանի բացումը տեղի կունենա հենց այդ բեմում:

Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսորԱրմեն Ջիգարխանյանը 1996-ին իր կուրսի հիմքով ստեղծում է իր ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոնը։ Թատրոն «Դ»-ն անմիջապես յուրահատուկ տեղ է զբաղեցնում Մոսկվայի փոքրիկ թատրոնների շարքում։ Իր թատրոնի բեմում Ջիգարխանյանը խաղացել է Խ. Պինտերի «Վերադարձ տուն» և Ս. Բեկկետի «Կրեպի վերջին ժապավենը» բեմադրություններում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---