Օհանյան. Եթե Արցախի ժողովրդին մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարելու ենք10 սեպտեմբերի 2016 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող հանդիպումներից ակնկալում ենք հակամարտության միայն ու միայն խաղաղ կարգավորում: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն` անդրադառնալով ակնկալիքներին ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ ընթացող քննարկումներից, հայտնում է Tert.am-ը: «Կարծում եմ, որ մեր դիվանագիտության համար պատասխանատու են համապատասխան կառույցներ, որոնք խորությամբ տիրապետում են բանակցային ողջ գործընթացին, հանդիպումներին: Մեր ակնկալիքը մեկն է, որ մեր կողմից առաջադրված տարբերակը կատարվի, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը լուծվի միայն ու միայն քաղաքական, խաղաղ պայմաններում, երկխոսության միջոցով, փոխադարձ համաձայնությունների ու ամենակարևորը՝ վստահության մթնոլորտի ձևավորման շրջանակներում»: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե խոսվում է հակամարտությունը հողերի հանձման միջոցով կարգավորելու մասին` Սեյրան Օհանյանն ասել է, որ որոշումները պետք է համապարփակ լինեն, դա ձևավորվում է բանակցային գործընթացի շրջանակներում: «Այս իրականության մեջ, երբ դժվար է հակառակորդի հետ լեզու գտնելը, մանավանդ՝ քառօրյա պատերազմից հետո, սադրանքների մասշտաբների մեծացման արդյունքում շփման գծում վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ մերժումը շարունակվում է: Ինչը հնարավորություն է տալիս մեզ ասելու, որ մինչև չլինի վստահության մթնոլորտը, չենք կարող խոսել փոխադարձ համաձայնությունների մասին: Եթե Արցախի ժողովրդին, Արցախին մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պայքարելու ենք»,– վստահեցրել է նա: Սեյրան Օհանյանը նաև ասել է, որ վերջին ժամանակահատվածում առաջին գծում լարվածության միտումներ չկան, կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը «մի քիչ ավել, մի քիչ պակաս կատարվում է»: Նախարարի խոսքով՝ ծանր զինտեխնիկա չի կիրառվում, անհրաժեշտ դեպքում ԼՂ պաշտպանության բանակը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում: Սեպտեմբերի 2-ին հայկական մամուլը տեղեկություն էր տարածել, որ հնարավոր է ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպում կազմակերպվի` սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցության շրջանակում, սակայն, այդ լուրերը չհաստատվեցին: 1994-95թթ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված զինադադարի պայմանագրից հետո Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև երկկողմ, ուղիղ հանդիպում չի եղել: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |