ՄԱԿ-ն իրավունք ունի դիտարկել ՎՈՒԱՄ բանաձեւն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է համարում 4 մայիսի 2007 - 17:43 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ն այնպիսի կազմակերպություն է, որը իրավունք ունի, եթե նա օրակարգում որեւէ հարց է ընդգրկել, դիտարկել այն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է համարում, ուրբաթ Բաքվում լրագրողներին հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Վեսելովսկին` խոսելով «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ ՎՈՒԱՄ-ի կողմից ներկայացված բանաձեւի մասին:Ուկրաինայի փոխարտգործնախարարի խոսքերով, բանաձեւի դիտարկումն ինքնանպատակ չէ: «Խնդիրը կայանում է նրանում, որ այնպիսի միջավայր ստեղծվի, որի ժամանակ երկրները, որոնք առընչվում են այս կամ այն հակամարտություններին կամ խնդիրներին, զգան, որ մեծամասնությունը նրանց կողմը չէ, եւ որ նրանք ճիշտ չեն եւ պետք է վերանայեն իրենց դիրքորոշումները: Անհրաժեշտ է հասկանալ` ինչպես վերադառնալ այն դիրքորոշմանը, որը ձեռնտու է բոլոր կողմերին, այլ ոչ թե մեկին»,- հայտարարել է դիվանագետը, հայտնում է «Թրենդը»: «Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման ՎՈՒԱՄ» անդամ-երկրների տարածքում «սառեցված հակամարտությունների» հարցի քննարկման նախաձեռնությամբ հանդես են եկել Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան, եւ հարցն ընդգրկվել է ՄԱԿ-ի նստաշրջանի օրակարգում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |