Dasaran-ը՝ միջազգային խոշոր մրցույթի լավագույն 5 նորարարական ծրագրից մեկը15 սեպտեմբերի 2016 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Dasaran կրթական ծրագիրը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագրի (UNDP) և Impact Hub-ի նախաձեռնած Accelerate2030 միջազգային մրցույթում ճանաչվել է լավագույն 5 նորարարական ծրագրից մեկը: Առաջին անգամ անցկացվող Accelerate2030 միջազգային մրցույթին աշխարհի 4 մայրցամաքից մասնակցել է ընդհանուր առմամբ 177 կազմակերպություն, որոնցից որպես լավագույն ընտրվել է ընդամենը 5-ը, այդ թվում և Հայաստանը ներկայացնող Dasaran-ը: Լինելով լավագույնների շարքում՝ Dasaran-ը հնարավորություն է ստացել՝ հոկտեմբերի 6-ին Հայաստանը ներկայացնելու Ժնևում կայանալիք Սոցիալական նպատակների գագաթաժողովին: «Մեր գործունեությամբ մենք նպատակ ունենք Հայաստանն աշխարհին առավել ճանաչելի դարձնել ոչ այնքան որպես ցեղասպանություն վերապրած, որքան ժամանակակից կրթական մոդելներ ստեղծող և արտահանող երկիր»,-այս առթիվ նշել է Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը: 2009թ.-ից գործող Dasaran.am կրթական ծրագրի առաքելությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը: Ծրագիրն ստացել է Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, մասնավորապես` 2012թ.-ի փետրվարի 8-ին կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Ավելի վաղ՝ 2011թ. օգոստոսին կրթական ծրագրի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության միջև կնքվել է համագործակցության եռակողմ հուշագիր, որի համաձայն` ծրագիրն ստացել է պետական հովանավորություն, դարձել պարտադիր ՀՀ բոլոր դպրոցների համար, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ ծրագրի ծառայությունները մատուցվում են անվճար հիմունքներով: Ծրագրի նպատակն է դյուրացնել ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը, ինչպես նաև ամրապնդել որակյալ կրթության անհրաժեշտության և կարևորության գաղափարը, բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական և համահայկական ինտելեկտուալ մրցույթների, խաղերի միջոցով, ձևավորել աշակերտների, ծնողների և ուսուցիչների հաղորդակցման հատուկ համակարգ և բարձրացնել դպրոցների գործունեության թափանցիկությունը: Կարդացեք նաև՝Սենեգալի կառավարությունը հետաքրքրված է Dasaran կրթական ծրագրով Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր Լոնդոնի հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցեր Քննարկումն ընթացել է Լոնդոնի քաղաքային պլանավորման OUTCOMIST ընկերության հիմնադիր-տնօրեն Քրիս Չոայի հետ Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ Նրանք կլինեն նաև Ադրբեջանում և Վրաստանում |