Ինչ անել weekend-ին. Ռոք, ջազ, ֆոտոցուցահանդես և ռուսական ֆիլմեր

Ինչ անել weekend-ին. Ռոք, ջազ, ֆոտոցուցահանդես և ռուսական ֆիլմեր

PanARMENIAN.Net - Ամառն, ինչպես միշտ, «անսպասելի» ավարտվեց. վերջին հանգստացողները վերադարձան իրենց արձակուրդային ճամփորդություններից, սկսվեց ծանր, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր ուսումնական և աշխատանքային տարին:

PanARMENIAN.Net ը ընտրել է մի քանի տարբերակ աշնան այս weekend-ը առավել հետաքրքիր անցկացնելու և հնարավոր աշնանային ընկճախտի դեմն առնելու համար:

River Fest երկօրյա մեծ ռոք փառատոնը

Սեպտեմբերի 17-ին և 18-ին Գետամեջ գյուղում արդեն 4-րդ անգամ կանցկացվի «Ռիվր ՖեստԱրմենիա» երկօրյա ռոք փառատոնը: Այս տարի կմասնակցի 25 խումբ: Փառատոնը կանցնի գիշերակացով. մասնակիցները կարող են իրենց հետ բերել վրաններ կամ վարձել դրանք տեղում: Տոմսն արժեր 6000 դրամ, սակայն այժմ արդեն թանկացել է 1000 դրամով: Կազմակերպիչները նշում են, որ տոմսերը չեն վաճառվի մուտքի մոտ. դրանք կարելի էր ձեռք բերել միայն The Venue բարում և Ants խանութում մինչև սեպտեմբերի 15-ը: Փառատոնի հասույթի մի մասը կօգտագործվի բարեգործական ծրագրերի իրականացման համար: Սկիզբը՝ սեպտեմբերի 17-ին ժամը 18:00 LSD Sound Art union խմբի ելույթով:

Քաղաքը ջազ է լսում

Սեպտեմբերի 17-ը ջազաշատ օր է լինելու Երևանում. մայրաքաղաքում 3 տեղ հնարավոր կլինի վայելել բարձրաճաշակ երաժշտություն ջազ-բենդերի կենդանի կատարմամբ:

Այսպես, «Էնոտեկա» գինետունն ու գինիների մասնագիտացված խանութը կազմակերպում է ջազի հատուկ երեկո Վահագն Հայրապետյան տրիոյի մասնակցությամբ: Երեկոն կսկսվի 20:30-ից, և մինչև կեսգիշեր կարող եք վայելել գինիների լայն ընտրանին ջազի հնչյունների ներքո:

Process փաբում կենդանի երաժշտության երեկոն կսկսվի 21:30-ից և կավարտվի կեսգիշերին կամ էլ ավելի ուշ: Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես կգա Աղվան Պապոյանն իր քառյակի հետ: Մուտքավճարը կազմում է 1000 դրամ:

«Կամի» երաժշտական ակումբում հանդես կգա Սրբուհի Սարգսյանն ու Allusion Band-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին: Մուտքավճարը 3000 դրամ է:

«Հայաստանը երիտասարդների աչքերով»

Սեպտեմբերի 17-ին «Երիտասրդներ առանց սահմանների» հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը և Հայկական լուսանկարիչների միությունը համատեղ կազմակերպում են լուսանկարների ցուցահանդես` «Հայաստանը երիտասարդների աչքերով» խորագրով: Ներկայացված են լինելու թե՛ սկսնակ, թե՛ պրոֆեսիոնալ լուսանկարիչների աշխատանքներ: Թեման Հայաստանն է և հայաստանցիները: Ցուցահանդեսը տեղի կունենա Հյուսիսային պողոտատայում ժամը 15:00-22:00, մուտքն անվճար է:

Կինոսերների համար

Աշունը լավ եղանակ է կինո դիտելու համար: Երբ հանդարտվեն վերջին շոգերը, կինոսերների համար կսկսվի թեյով և փափուկ վերմակով փաթաթված՝ ֆիլմեր դիտելու սեզոնը:

Իսկ այժմ առաջարկում ենք հանգստյան օրերին այցելել «Սինեմա Սթար» և Kino Park կինոթատրոններ, որտեղ ցուցադրվում են հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Բրիդջիթ Ջոնսի օրագիրը 3» (Bridget Jones's Baby), «Ինը կյանք» (Nine Lives), «Հրաշք Հուդզոնի վրա» (Sully), «Սնոուդեն» (Snowden), «Ներվ» (Nerve), «Ջեյսոն Բորն» (Jason Bourne), «Փեսացուն» (Жених), «Բեն Հուր» (Ben-Hur), «Մորգան» (Morgan), «Նրբերշիկների խնջույքը» (Sausage Party), «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը» (Secret life of pets), «3 շաբաթ Երևանում», «3+2 կգ»:

Երևանում, Գյումրիում և Աբովյանում սեպտեմբերի 14-18-ը Ռուսական մշակույթի օրերի շրջանակում կանցկացվի «Ռուսական կինոյի շաբաթ»: Հայ հանդիսատեսին կներկայացվեն տարբեր ժանրերի ֆիլմեր` «Սևաստոպոլի ճակատամարտը» և «Գումարտակ» ռազմական դրամաները, «Սիրո մասին» ֆիլմը, «Համադասարանցիները», «Նախաճաշ հայրիկի մոտ» կատակերգությունները, «Մաքուր արվեստ» դետեկտիվը, «Ուրվականը» ընտանեկան ֆիլմը, «Դուխլես» և «Դուխլես-2» ֆիլմերը, «Անձնակազմը»: Ֆիլմերը ցուցադրվում են Երևանում «Մոսկվա» կինոթատրոնում, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում, Գյումրիում՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնում, իսկ Աբովյանում՝ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում: Մուտքն ազատ է:

Շոփինգ

Ամառային զեղչերն ավարտվել են, սակայն շոփինգի սիրահարները դեռևս հնարավորություն ունեն օգտվել Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գործող որոշ խանութ-սրահների վերջին՝ հավելյալ զեղչերից: Այսպես, Accessorize, New Look, New Yorker, Armani Exchange, Bossini, Celio, Promod, F&F, Women'secret, Aldo, Baldi խանութներում դեռ կարելի է ձեռք բերել զեղչված տեսականին, որոշ խանութներ առաջարկում են 70% և ավել զեղչ: ‬‬‬‬ Հավելենք նաև, որ բոլոր խանութ-սրահները համալրվել են աշնանային նոր տեսականիով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---