Մարզահամերգային համալիրի գույքի գնման համար բյուջեից 1 մլրդ դրամ կհատկացվի

Մարզահամերգային համալիրի գույքի գնման համար բյուջեից 1 մլրդ դրամ կհատկացվի

PanARMENIAN.Net - ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում ներկայացրել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից ավելի քան 1 մլրդ դրամի շարժական և անշարժ գույք գնելու վերաբերյալ նախագիծը։ Այս նպատակով, ըստ առաջարկի, վարչությանն ավելի քան մեկ միլիարդ դրամ պետք է հատկացվի:

Մարզահամերգային համալիրը ճանաչվել է սնանկ ու վերանվանվել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ:

Կառավարությունը պատրաստվում է բյուջեի միջոցներից գնել սնանկացած ՊՈԱԿ-ի գույքը և այն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել նորից նրան:

A1plus.am-ը մեջբերել է վարչապետի դիտողությունը. «Այդ միլիարդները ի՞նչ շարժական տեխնիկա է: Ես հասկանում եմ, որ դա բեռ է ու բարդ է բիզնես ծառայության համար, սակայն այլ տարբերակ չունենք, մենք պետք է ճիշտ կառավարիչ ունենանք: Ամբողջ աշխարհում համալիրները փող են աշխատում: Այս ոլորտը պետք է տանք մի կառավարչի, ասենք՝ մեզնից փող մի ուզի, հլը մի բան էլ դու շահույթ ունեցի ու մի հատ էլ հարկ տուր»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---