ՀՀ-ն մասնակցում է ժամանակակից արհեստի և դիզայնի «Էթնոֆեստ 2016» թբիլիսյան համաժողովին

ՀՀ-ն մասնակցում է ժամանակակից արհեստի և դիզայնի «Էթնոֆեստ 2016» թբիլիսյան համաժողովին

PanARMENIAN.Net - Հայաստանցի վարպետները մասնակցում են ժամանակակից արհեստի և դիզայնի «Էթնոֆեստ 2016» առաջին թբիլիսյան համաժողովին, որը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին:

Փառատոնին, որը կտևի մինչև սեպտեմբերի 26-ը, մասնակցում է մոտ 260 վրացի վարպետ, իսկ հյուրերի թվում են հայերից բացի արհեստավորներ Ադրբեջանից, Թուրքիայից և Սլովակիայից:

Միջոցառումը «Էքսպո Ջորջիա» կենտրոնում բացել է Վրաստանի մշակույթի նախարար Միխայիլ Գիորգաձեն, հայտնում է Նովոստի-Գրուզիան:

3 օր շարունակ համաժողովի շրջանակում կանցկացվեն վարպետության դասեր և թրենինգներ՝ սա նման առաջին մեծ ցուցահանդեսն է Հարավային Կովկասում:

Միջոցառումը կազմակերպվել է «Արվեստի միջազգային կենտրոն»՝ «Ավանդական արհեստ, հարթակ տնտեսական զարգացման համար» և Եվրամիության Investing in People նախագծերի շրջանակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---