Թրամփն ու Քլինթոնը մեղադրել են միմյանց առաջին հեռուստաբանավեճի ժամանակ

Թրամփն ու Քլինթոնը մեղադրել են միմյանց առաջին հեռուստաբանավեճի ժամանակ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահության թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը փոխադարձ մեղադրանքներով են հանդես եկել առաջին հեռուստաբանավեճում` անդադար ընդհատելով միմյանց:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին:

Բանավեճը տեղի է ունեցել ամերիկյան Հեմփսթեդում, իսկ հեռարձակել է CNN-ը: Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն ու Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը միմյանց ձեռք են սեղմել, սակայն արդեն 10 րոպե անց անցել են փոխադարձ մեղադրանքների:

Քլինթոնը քննադատել է Թրամփի ընտրարշավը, նվիրված հարկերին, ասելով, որ այն չի աշխատի: Բացի այդ, հավաստիացրել է, որ Թրամփի կողմից քննադատվող ամերիկյան ապրանքների արտահանման աճը օգնում է աշխատատեղեր ստեղծել ԱՄՆ-ում:

Թրամփն իր հերթին ընդդիմախոսին «քարտուղար Քլինթոն» է անվանել, մեղադրել է սխալներ գործելու մեջ ոչ միայն Բարաք Օբամայի վարչակազմին, այլ նաև Քլինթոնի ամուսնուն` ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, հայտնում է ՌԲԿ-ն:

Թեկնածուններն անընդհատ ընդհատում էին իրար, չնայած վարող Լեսթեր Հոլթի ջանքերին, և թեմայից թեմա անցնում: Այդպես, առևտրի թեման շուտով փոխվեց «Իսլամական պետության» թեմայով:

«Գիտես, Դոնալդ, կարծում եմ, դու քո սեփական աշխահում ես ապրում, որը սակայն կապ չունի փաստերի հետ»,-ասել է Քլինթոնը Թրամփի դիտողություններից մեկին ի պատասխան:

Ամերիկացիների մեծ մասը ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնին և Դոնալդ Թրամփին համարում են «ռիսկային» թեկնածուներ: Այդ են վկայում New York Times-ի և CBS News հեռուստաալիքի համատեղ հարցման արդյունքները: Հարցման մասնակիցներին առաջարկել են պատասխանել հետևյալ հարցին. Նախագահի պաշտոնում Հիլարի Քլինթոնի կամ Դոնալդ Թրամփի ընտրությունը համարում եք երկրի համար անվտա՞նգ թե ռիսկային ընտրություն: Ըստ հետազոտման արդյունքների, հարցման մասնակիցների ավելի քան 67%-ը «Թրամփին համարում է ռիսկային թեկնածու, Քլինթոնի վերաբերյալ նույն կարծիքն ունի 51%-ը:

Բացի այդ, ԱՄՆ բնակիչների մեծ մասը չի կարծում, որ Քլինթոնն ու Թրամփն արժանի են վստահության և ազնիվ են` 63% և 60%-ը համապատասխանաբար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---