Ադրբեջանի ընտրողների 91,2%-ը կողմ է քվեարկել նախագահության ժամկետի երկարացմանը

Ադրբեջանի ընտրողների 91,2%-ը կողմ է քվեարկել նախագահության ժամկետի երկարացմանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի ունեցավ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվեն, որտեղ ընտրողների 91,2%-ը կողմ է քվեարկել նախագահության ժամկետի երկարացմանը` 5-ից մինչև 7 տարի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը, հայտնում է Haqqin.az-ը:

Նախագահության թեկնածուի համար տարիքային սահմանափակումների վերացման օգտին քվեարկել է ընտրողների 91,0%-ը:

Ըստ Պանախովի, ընթացիկ պահի դրությամբ մշակվել է 2 669 448 քվեաթերթիկ:

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն իր նախնական եզրակացության մեջ քննադատել է Ադրբեջանում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները

Ադրբեջանում նախատեսում են նախագահի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի գործող 5 տարվա փոխարեն: Այդ մասին կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` երկրի Սահմանադրական դատարան ուղարկելով հանրաքվեի մասին ակտի նախագիծը: Նախագիծը կոչվում է «Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» ակտ:Սահմանադրության 100-րդ հոդվածում` «Ադրբեջանի Հանրապետության նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները» հոդվածում առաջարկվում է հանել տարիքային սահմանափակումը նախագահի թեկնածուի համար:

2013-ին Ալիևը վերընտրվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ: Դա թույլ են տվել սահմանադրական փոփոխությունները: Իլհամ Ալիևը կառավարում է Ադրբեջանը 2003 թվականից ի վեր: Նախագահական պաշտոնում նա փոխարինեց հորը՝ Հեյդար Ալիևին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---