Հարցում. Ամերիկացիների 62%-ը Քլինթոնին է հաղթող ճանաչել հեռուստաբանավեճում

Հարցում. Ամերիկացիների 62%-ը Քլինթոնին է հաղթող ճանաչել հեռուստաբանավեճում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահության թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի միջև առաջին հեռուստաբանավեճից անմիջապես հետո CNN հեռուստաալիքի հանդիսատեսների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն, հաղթող է դուրս եկել Քլինթոնը:

Նշվում է, որ հարցման մասնակիցների 62%-ը կարծում է, որ բանավեճում հաղթել է Քլինթոնը: Թրամփի հաղթանակի օգտին է քվեարկել հարցվածների 26%-ը, գրում է Gazeta.ru-ն:

Ընդ որում քվեարկողների թվում Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների թիվը եղել է 41%, իսկ Հանրապետականինը` 26%: Մյուսները իրենց չեն դասել որևէ կուսակցության կողմնակիցների շարքին:

Բանավեճը տեղի է ունեցել ամերիկյան Հեմփսթեդում, իսկ հեռարձակել է CNN-ը: Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն ու Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը միմյանց ձեռք են սեղմել, սակայն արդեն 10 րոպե անց անցել են փոխադարձ մեղադրանքների: Քլինթոնը քննադատել է Թրամփի ընտրարշավը, նվիրված հարկերին, ասելով, որ այն չի աշխատի: Բացի այդ, հավաստիացրել է, որ Թրամփի կողմից քննադատվող ամերիկյան ապրանքների արտահանման աճը օգնում է աշխատատեղեր ստեղծել ԱՄՆ-ում:

Ամերիկացիների մեծ մասը ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնին և Դոնալդ Թրամփին համարում են «ռիսկային» թեկնածուներ: Այդ են վկայում New York Times-ի և CBS News հեռուստաալիքի համատեղ հարցման արդյունքները: Հարցման մասնակիցներին առաջարկել են պատասխանել հետևյալ հարցին. Նախագահի պաշտոնում Հիլարի Քլինթոնի կամ Դոնալդ Թրամփի ընտրությունը համարում եք երկրի համար անվտա՞նգ թե ռիսկային ընտրություն: Ըստ հետազոտման արդյունքների, հարցման մասնակիցների ավելի քան 67%-ը «Թրամփին համարում է ռիսկային թեկնածու, Քլինթոնի վերաբերյալ նույն կարծիքն ունի 51%-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---