ՀՀ-ում սեպտեմբերի 27-ի դրությամբ մոտ 48000 տոննա խաղող է մթերվել

ՀՀ-ում սեպտեմբերի 27-ի դրությամբ մոտ 48000 տոննա խաղող է մթերվել

PanARMENIAN.Net - Վերամշակող ընկերությունները սկսել են 2016-ի խաղողի բերքի մթերումների գործընթացը: Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 27-ի դրությամբ մթերվել է մոտ 47993 տոննա խաղող: Մասնավորապես՝

1. ՀՀ Արարատի մարզում խաղողի մթերումները սկսել են «Վեդի Ալկո», «Տավինկո», «Երասխի գինու գործարան», «Արարատի գինու գործարան», «Ավշարի գինու գործարան», «Վան-777», «Շատո Առնո» ՍՊԸ-ները, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Այգավանի մթերման կետում, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն Մրգավանի մթերման կետում, «Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Մասիսի մթերման կետում և «Արտաշատ վինկոն» ՓԲԸ-ն:

2. ՀՀ Արմավիրի մարզում խաղողի մթերումները սկսել են «Ալվան», «Մերձավանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ները, «Երևանի կոնյակի գործարան» և «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ները՝ Արմավիրի մթերման կետերում, «Տիեռաս դե Արմենիա» և «ՄԱՊ» ՓԲԸ-ները, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ Արմավիրի մթերման կետում, «Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Ամասիայի մթերման կետում և «Սամկոն» ՍՊԸ-ն՝ Հացիկի մթերման կետում:

3. ՀՀ Արագածոտնի մարզում մթերումները սկսել են «Արմենիա վայն» գործարան», «Վան Արդի», «Ոսկեվազի գինու գործարան» և «Հայասի գրուպ» ՍՊԸ-ները:

4. ՀՀ Կոտայքի մարզում խաղողի մթերումները սկսել են «Եղվարդի գինու գործարան» ԲԲԸ-ն և «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն` Քանաքեռավանի մթերման կետում:

5. ՀՀ Տավուշի մարզում խաղողի մթերումները սկսել են «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն` Բերդի մթերման կետում և «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խաղողի մթերման պայմանագիր չունեցող գյուղացիական տնտեսություններին առաջարկում է պայմանավորվածություններ ձեռք բերել մթերող ընկերությունների հետ՝ խաղողի իրացումն առանց հերթերի կազմակերպելու նպատակով:

Կարդացեք նաև՝ Նախարար. Պետք է ստեղծենք մեխանիզմ՝ խաղող արտադրողի ու վերամշակողի գործակցության համար

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---