BlackBerry-ն այլևս սմարթֆոններ չի արտադրի

BlackBerry-ն այլևս սմարթֆոններ չի արտադրի

PanARMENIAN.Net - Կանադական BlackBerry-ն պաշտոնապես հայտարարել է, որ դադարեցնում է բջջային հեռախոսների ինքնուրույն մշակումն ու թողարկումը, հայտնում է The Independent-ը:

Աշխարհում սմարթֆոնների խոշորագույն արտադրողներից մեկը հայտարարել է, որ այսուհետ սեփական մոդելներ չի արտադրելու, իսկ սարքավորումները աութսորսինգով տրամադրելու է գործընկերներին ու զբաղվելու է ծրագրային ապահովման ստեղծմամբ:

Այսպիսով ընկերությունը վերջ դրեց այն շահարկումներին, թե ինչպես պետք է ընկերությունը դիմանա Apple-ի և Samsung-ի մրցակցությանը, որոնք բարդացրել են BlackBerry-ի կյանքը:

Ընկերության ղեկավար Ջոն Չենն ասել է, որ սեփական արտադրության կասեցումը թույլ կտա ընկերությանը նվազեցնել անհրաժեշտ կապիտալի քանակն ու բարձրացնել ներդրված միջոցների արդյունավետությունը:

Ընկերությունը նաև հայտնել է 372 մլն զուտ վնասի և 334 մլն դոլար շահույթի մասին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---