ՀՀ հարկային նոր օրենսգիրքն ընդունվել է՝ չնայած դժգոհություններին

ՀՀ հարկային նոր օրենսգիրքն ընդունվել է՝ չնայած դժգոհություններին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովը 79 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունել է Հարկային նոր օրենսգիրքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ:

ԱԺ մի շարք պատգամավորներ հորդորում էին հետաձգել օրինագծի քվեարկությունը՝ մատնանշելով, որ դրա քննարկումն անցել է դատարկ դահլիճում, արագացված ռեժիմով, հայտնում է Tert.am-ը:

Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առարկել է՝ ասելով, որ 1-ից 2-րդ ընթերցումներում այն բազմաթիվ փոփոխություններ ներառելով՝ լիարժեքորեն քննարկվել է:

Քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշել է, որ խմբակցությունը դեմ է քվերակելու օրենքի նախագծին, քանի որ սեպտեմբերի 28-ին այն քննարկվել է սակավաթիվ պատգամավորների ներկայությամբ, և ժամանակ չի տրվել մանրամասն ծանոթանալու օրենքի նախագծին։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ևս նշել է, որ նման անփույթ կերպով չի կարելի ընդունել նախագիծ, որը կործանարար կլինի փոքր և միջին բիզնեսի համար։ Զոհրաբյանը կոչ արեց խորհրդանական մեծամասնության պատգամավորներին, ովքեր դեմ են նախագծին, բայց պարտադրված են կողմ քվեարկել, չքվեարկել և հետաձգել օրենքի նախագծի շուրջ քվեարկումը, գրում է Haynews.am-ը։

Հարկային նոր օրենսգրքով եկամտահարկի սանդղակն էապես վերանայվել է: Առաջարկվում է 120.000-150.000 դրամ աշխատավարձի դեպքում կիրառել 23% դրույքաչափ, 150.000-ից մինչև 2 մլն դրամի դեպքում՝ 28%, իսկ 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում պահպանվելու է գործող դրույքաչափը՝ 36%:

Շրջանառության հարկի հարկման շեմը նախկին 40 մլն դրամի փոխարեն կսահմանվի 58. 35 մլն դրամ:

Կարդացեք նաև՝ ՊԵԿ. Հարկային օրենսգրքում դրույքաչափի մասով փոփոխություններ են կատարվել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---