Իրավապաշտպան. 2016-ին ՀՀ-ում բերման ենթարկվածների թիվն անցել է 900-ից

Իրավապաշտպան. 2016-ին ՀՀ-ում բերման ենթարկվածների թիվն անցել է 900-ից

PanARMENIAN.Net - Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների դեպքերը մեծաթիվ էին: Այս մասին հայտարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը:

«Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների ծավալն աննախադեպ էր։ Խախտվեց մարդու՝ խաղաղ հավաքներ իրականացնելու ամբողջ ընթացքը և մասնակցելու և կազմակերպելու մասով։ Ոստիկանության կողմից դրսևորվեց կամայական գործողությունների մի ամբողջ շարք, որի հետևանքով քաղաքացիներն անօրինական կարգով բերման ենթարկվեցին»,- ասել է Հարությունյանը, գրում է A1+-ը:

Նրա խոսքով, քաղաքացիների նկատմամբ բռնությունը շարունակվել է նաև ոստիկանության բաժանմունքներում.:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ տեղեկացրել է, որ եթե 2014-ին ոստիկանությունից ստացված տեղեկությունների համաձայն 52 հոգի էր բերման ենթարկվել խաղաղ հավաքներից, ապա 2015-ին այդ թիվը հասել է 380-ի, իսկ 2016-ին արդեն անցել է 900-ից։

«Հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում ոստիկանության զինանոցից 71 ձեռքի լուսաձայնային նռնակ է օգտագործվել, 26 հատ 40 միլիմետրանոց լուսաձայնային նռնակի կրակոց, և երեք կրակոց արդյունքաբեր գազ։ Ընդ որում՝ սրանից տուժել է մեկ քաղաքացիական անձ և 18 ոստիկան», - ասել է Իոաննիսյանը։

Հուլիսի 17-ի՝ Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելուց հետո, մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղի են ունենում ի աջարկցություն գունդը գրաված «Սասնա ծռերին» բողոքի ցույցեր: Ընթացքում մի քանի անգամ տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ: Հուլիսի 29-ին Սարի թաղում ու Խորենացիում ցույցերը հատուկ միջոցների կիրառմամբ ցրելու ընթացքում տուժել է 73 քաղաքացի (5-ը՝ ոստիկան, նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել գնդի մերձակայքում փոխհրաձգության ընթացքում):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---