Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները հայտնի են 4 հոկտեմբերի 2016 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Ֆիզիկայի բնագավառում 2016թ. Նոբելյան մրցանակի են արժանացել Դևիդ Թաուլեսը, Դունկան Հալդեյնը և Ջոն Քոսթերլիցը`«տոպոլոգիական փուլային անցումների և մատերիայի տոպոլոգիական փուլերի տեսական բացահայտման համար»: Ջեյմս Թաուլեսը՝ Վաշինգտոնի համալսարանից է, Դունկան Հալդեյնը՝ Փրինսթոնի համալսարանից և Ջոն Քոսթերլիցը՝ Բրաունի համալսարանից: Նոբելյան մրցանակակիրների առաջարկած ունիվերսալ մեթոդը թույլ է տալիս նկարագրել կարգի խախտումները երկչափ և եռաչափ մոդելային համակարգերում և օգտագործել դա հատկությունների կանխատեսման համար: 2016-ի պարգևավճաը կկազմի 8 մլն շվեդական կրոն` $953 հազար ֆիզիկայի բնագավառում բոլոր թեկնածուների համար: 2015 թվականին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր են դարձել ճապոնացի Տակաակի Կաձիտան և կանադացի Արթուր Մքդոնալդը։ Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2016թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնացի կենսաբան Յոսինորի Օհսումիին ավտոֆագիայի մեխանիզմը բացահայտելու, լիզոսոմների կամ վակուոլների բջջի ներսում անպիտան մասնիկների վերամշակման գործընթացը: Պարգևատրման արարողությունը կանցնի Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին` այդ օրը մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրն է: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |