Վարչապետն ընդունել է ԱՄՆ և ՌԴ դեսպաններին. Քննարկվել է երկրների հետ ՀՀ գործակցությունը![]() 4 հոկտեմբերի 2016 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան դինամիկ զարգացող հարաբերությունները և նշել, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱՄՆ-ի հետ ամուր գործընկերային կապերի զարգացմանը, այդ թվում՝ առևտրի և ներդրումների բնագավառներում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարության կողմից՝ Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր ոլորտներում բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության համար և այդ համատեքստում առանձնակի կարևորել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ ծրագրերի իրականացումը: Կարապետյանի խոսքով՝ երկու երկրի հարաբերություններն ընդգրկում են փոխգործակցության լայն շրջանակ, և ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկելներուժի լիարժեք իրացման և համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Միլսն հայտնել, որ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության հետ համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի սերտացմանն ու խորացմանը: Հանդիպմանը ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի և զարգացման հեռանկարների շուրջ: Հոկտեմբերի 5-ին վարչապետն ընդունել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային, բարեկամական հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով: Նշելով, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական հիմնական գործընկերն է՝ Կարապետյանը կարևորել է երկու երկրի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և ավելացրել, որ ներդրումային նոր ծրագրերի իրականացման ու առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ առկա է մեծ ներուժ: Վոլինկինը նշել է, որ հավատում է Հայաստանի նոր կառավարության գործունեության հաջողությանը՝ ավելացնելով, որ պատրաստ է աջակցել համատեղ նախաձեռնությունների իրականացման գործում: Հանդիպման ընթացքում Կարապետյանը և Վոլինկինն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին և տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |