«Շիրակ կենտրոնը» չի ստացել վարչապետի պատասխանը. Բարեգործության դիմաց հարկեր վճարել մտադիր չէ![]() 5 հոկտեմբերի 2016 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետը դեռևս չի պատասխանել անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու հետևանքով առաջացած հարկային բեռից ազատվելու խնդրանքով նրան դիմած Գյումրիի «Շիրակ կենտրոն»-ին: «Շիրակ կենտրոնը» սեպտեմբերի 19-ին նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նախորդ մի քանի տարիների ընթացքում «Շիրակ կենտրոնի» գործունեության շնորհիվԳյումրու ժամանակավոր կացարաններում սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող մոտ 60 ընտանիքի նվիրվել են բնակարաններ, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում՝ 16 բնակարան: Վերջերս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչությունից ստացված գրություններով «Շիրակ կենտրոնից» պահանջվում է գնված բնակարանների արժեքի 10 տոկոսի չափով եկամտահարկ՝ մոտ 5 մլն դրամի չափով: «Օրենքով սահմանված ժամկետում պատասխան չեմ ստացել՝ ոչ գրավոր, ոչ բանավոր: Դեռևս սպասելու ենք պատասխանի, քանի որ հնարավորություն չունենք վճարումները կատարելու», - PanARMENIAN.Net ին ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը: Նրա խոսքով, չնայած դրան, կենտրոնը շարունակելու է իր գործունելությունը. «Շատ մարդ մեր օգնության կարիքն ունի, վերջերս երկու բնկարան ենք նվիրել, տնակներում ապրող ընտանիքների համար արդեն վառելափայտ ենք գնել: Թող դատական կարգով բռնագրավեն գույքը, քրգործ հարուցեն, սակայն միևնույն է մեր բարերարների գումարները չենք ցանկանում հարկերին ուղղել, այլ միայն բուն օգնությանը»: Կարդացեք նաև՝ Գյումրեցի ևս մեկ անօթևան ընտանիք բնակարան է նվեր ստացել Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |