«Շիրակ կենտրոն»-ի ղեկավարի դեմ քրգործ կարող է հարուցվել. Բարեգործության դիմաց հարկեր պետք է վճարեն

«Շիրակ կենտրոն»-ի ղեկավարի դեմ քրգործ կարող է հարուցվել. Բարեգործության դիմաց հարկեր պետք է վճարեն

PanARMENIAN.Net - «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու ՏՀՏ-ից հայտնել են, որ անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով «Շիրակ կենտրոն» կազմակերպության նկատմամբ առաջացած ավելի քան հինգ մլն դրամի հարկ ու տուրքը վճարելու համար տրված ժամանակը սպառվել է: Հաշված օրերում այդ գումարը չվճարելու դեպքում բավականին լուրջ հետևանքներ կլինեն, ընդհուպ մինչև կազմակերպության ղեկավարի հանդեպ քրեական գործի հարուցումը, տեղեկացնում է կենտրոնը:

Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրելու պատճառով առաջացած հարկային բեռը զիջելու մասին ՀՀ բարձրագույն իշխանություններին հղած խնդրանքներն ու դիմումները մերժվել են:

«Միակ ճանապարհը մնացել է այդ գումարի հայթայթումն ու վճարումը: Փաստորեն ստացվում է, որ տարբեր բարերարների և հովանավորների կողմից գնված 10 բնակարանի արժեքի 10 տոկոսը պարտադրված է փակել «Շիրակ կենտրոնը»: Եվ քանի որ կազմակերպությունը չունի նման միջոցներ և չէր կարող ունենալ՝ պարտադրված դրամահավաք է նախաձեռնել, ակընկալելով, որ դրամահավաքին առաջին հերթին կարձագանքեն և կաջակցեն կազմակերպության այն գործընկերները, որոնց աջակցությամբ և միջնորդությամբ գնվել են հարկման ենթակա բնակարանները», - ասված է կենտրոնի հաղորդագրությունում:

«Շիրակ կենտրոնի» գործունեության շնորհիվ Գյումրու վագոն-տնակներում, սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող վերջին երկու-երեք տարիների ընթացքում բարերարների կողմից 60 ընտանիքի նվիրվել են բնակարաններ, միայն ընթացիկ տարում՝ 16 բնակարան:

Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին՝ www.shirakcentre.am կայքում ու նաև սոցիալական կայքերի էջերում ներկայացվելու է հայտարարված դրամահավաքին մասնակցած նվիատուների և ստացված գումարների մասին մանրամասն տեղեկատվություն:

Նվիրատվություններ կարող եք կատարել հետևյալ բանկային հաշվեհամարներից որևէ մեկին՝

Benejiciary Bank: INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA, SWIFT CODE: INJSAM22 AMD – 2052622035941001 EUR – 2052622035941040 RUB – 20526 22035941041 USD – 20526 22035941020

Արդշինբանկ, Գյումրի, Գայի փողոց, Հաշվեհամարը՝ USD- 2472601614240020

Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ ՀԱՎՀՀ՝ 05532775

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Կարդացեք նաև՝ «Շիրակ կենտրոնը» չի ստացել վարչապետի պատասխանը. Բարեգործության դիմաց հարկեր վճարել մտադիր չէ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---