Ծաղկաձորը` ռուսաստանցիների նախընտրած ԱՊՀ լեռնադահուկային հանգստավայրերի 5-ում

Ծաղկաձորը` ռուսաստանցիների նախընտրած ԱՊՀ լեռնադահուկային հանգստավայրերի 5-ում

PanARMENIAN.Net - Ծաղկաձորն ընդգրկվել է Ամանորին ռուսաստանցիների նախընտրած ԱՊՀ և մերձավոր արտերկրի լեռնադահուկային հանգստավայրերի առաջին 5-ում: Նման տվյալներ է ներկայացնում հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը:

Ծաղկաձորում հյուրանոցում 24 ժամ բնակվելու, սրճարանում ճաշելու և դահուկներից օգտվելու համար զբոսաշրջիկը կվճարի $60:

Ռուսաստանցիների շրջանում նախընտրելի լեռնադահուկային հանգստավայրերի տասնյակում են Ծաղկաձորից բացի նաև Չիմբուլակը (Ալմաթի, Ղազախստան), Գուդաուրին (Թբիլիսի, Վրաստան), Լոգոյսկը (Մինսկ, Բելառուս), Շախդագը (Բաքու, Ադրբեջան), Բակուրիանին (Թբիլիսի, Վրաստան), Բուկովելը (Լվով, Ուկրաինա), Չիմգանը (Տաշքենդ, Ուզբեկստան), Կարակոլը (Բիշքեկ, Ղրղզստան) և Սիլիչի (Մինսկ, Բելառուս):

Վարկանիշը կազմվել է 2016-ի դեկտեմբերի 30-ից մինչև 2017-ի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների և կացարանների որոնման և ամրագրման տվյալների հիման վրա:

Երևանն ընդգրկվել է Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած քաղաքների առաջին 10-ում: Տվյալները ներկայացրել է հյուրանոցների որոնման RoomGuru.ru. ինտերնետ ծառայությունը: Վարկանիշը հիմնված է 2016-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2017-ի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների որոնման և ամրագրման տվյալների վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---