Բուլղարների համաշխարհային ասոցիացիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր

Բուլղարների համաշխարհային ասոցիացիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-16-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացել է «Բուլղարների համաշխարհային ասոցիացիա» կազմակերպության ներկայացուցչական մարմնի՝ Բուլղարների համաշխարհային պառլամենտի 7-րդ հերթական նստաշրջանը, որին մասնակցել են մեծ թվով պատվիրակներ ինչպես Բուլղարիայից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:

Նստաշրջանին միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր, որում, մասնավորապես, նշվում է, որ պատմական իրողություն հանդիսացող և մարդկության դեմ իրականացված այս հանցագործությունը, որին զոհ է դարձել 1մլն 650 հազ. հայ, վաղեմության ժամկետ չունի, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախատեսվում է հռչակագիրն առաջիկայում ներկայացնել ԲՀ Ժողովրդական ժողովի ուշադրությանը:

2015-ին Բուլղարիան դատապարտել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը «զանգվածային սպանություններ» ձևակերպմամբ: Պատճառը թուրքական ծագումով բուլղարացիների մեծ քանակն է, որոնք միշտ դեմ են հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

1396-1878թթ. Բուլղարիան եղել է Օսմանյան կայսրության կազմում: 1876թ. Թուրքիան դաժանորեն ճնշեց ապրիլյան ապստամբությունը Բուլղարիայում: Սերբիան ու Չերնոգորիան պատերազմ հայտարարեցին Օսմանյան կայսրությանը: Ռուսաստանն աջակցեց սլավոնական ժողովրդներին և 1877թ. ապրիլի 24-ին պատերազմը սկսեց: Բուլղարիայում այդ պատերազմն անվանեցին Ազատագրական պատերազմ:

Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878թ. մարտի 3-ին կնքված Սան Ստեֆանոյի խաղաղ պայմանագրով Բուլղարիան դարձավ անկախ պետություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---