Զեկույց. Հեղաշրջման փորձից հետո Թուրքիան վերածվել է մամուլի «գերեզմանոցի»

Զեկույց. Հեղաշրջման փորձից հետո Թուրքիան վերածվել է մամուլի «գերեզմանոցի»

PanARMENIAN.Net - «ժամանակակից լրագրողների միություն» (ԺԼՄ-ÇGD) կազմակերպության Անկարայի ներկայացուցչությունը զեկույց է հրապարակել եռամսյա արտակարգ դրության ընթացքում թուրքական մեդիադաշտի վիճակի վերաբերյալ:

Թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ նշյալ ժամանակահատվածում Թուրքիայում ձերբակալվել է 184 և բանտարկվել 56 լրագրող, փակվել է 116 լրատվական ծառայություն, անվավեր է ճանաչվել 620 այսպես կոչված «դեղին մամուլի լրագրողական քարտ» և խորհրդարանական նիստերին մասնակցության իրավունք տվող 32 լրագրողական քարտ:

«Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիան վերածվել է մամուլի գերեզմանոցի: Անցյալ 3 ամսվա ընթացքում արգելափակվել է 8 հրապարակված լուրի հասանելիությունը, 2 իրադարձության վերաբերյալ լուսաբանման արգելք է սահմանվել, ընթացել է 22 դատական գործ և հետաքննություն, հարուցվել է 6 նոր դատական գործ», - գրում է աղբյուրը:

Զեկույցի համաձայն՝ նույն ժամանակահատվածում փակվել է 2 լրատվական կայք, անվավեր է ճանաչվել 24 հրատարակման արտոնագիր, որոշում է կայացվել 2 թերթի հրատարակումը կասեցնելու վերաբերյալ, փակվել է 29 տպագրատուն, արգելվել է 1 երգիծական ամսագրի տարածումը, 3 մամուլի կենտրոնների դեմ ոստիկանական գործողություն է իրականացվել, 866 լրագրող հեռացվել է աշխատանքից: Բացի այդ՝ ռադիո և հեռուստաալիքների, ինչպես նաև լրատվական կայքերի փակման հետևանքով գործազուրկ է դաձել 750 լրագրող:

Թուրքիայում եռամսյա ժամկետով արտակարգ դրություն էր հայտարարվել հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձից ընդամենը օրեր անց՝ հուլիսի 21-ին: Հետագայում Կառավարույթան որոշմամբ այն երկարաձգվել է ևս 3 ամսով:

Կարդացեք նաև՝Թուրքիայի օտարալեզու թերթերի համար սահմանափակումներ են սահմանվել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---