ՀՀ փրկարարները փոքր ծառայությունների համար դեպքի վայր կհասնեն մոտոցիկլետներով

ՀՀ փրկարարները  փոքր ծառայությունների համար դեպքի վայր կհասնեն մոտոցիկլետներով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում քննարկվում էր փրկարար ծառայության մասին նախագիծը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանիննախագծից դուրս հարց է ուղղել, թե ինչպես են փրկարարները դուռ բացելու համար ռեսուրսներ ծախսել ու կանչը սպասարկել հրշեջ ծառայության մեծ մեքենաներով՝ 10 հոգանոց ջոկատով:

Պատգամավորը հարցրել է՝ չե՞ն կարող իրենց ծառայությունը՝ հատկապես ընդամենը մեկ դուռ բացելու համար կազմակերպել մոբիլ փոքր մեքենաներով: Մխիթարյանը պատասխանել է, որ այդ հարցը քննարկվում է նաեւ նախարարությունում, եւ իսկապես նման խնդիր ունեցել են.

«Բնականաբար, մեծ մեքենա եւ շատ վառելիք ծախսերն անարդյունավետ է», - մեջբերում է Aravot.am-ը:

Փոխնախարարը հայտնել է, որ արդեն ձեռք են բերել մի քանի մոտոցիկլետ եւ այսուհետեւ այդպիսի ծառայությունների կգնան փոքր մոտոցիկլետներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---