Տոկիոյում IT’s Armenia սեմինարին հայկական ՏՏ ընկերություններ կներկայացվեն

Տոկիոյում  IT’s Armenia սեմինարին հայկական ՏՏ ընկերություններ կներկայացվեն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Տոկիոյում անցկացվելու է IT’s Armenia խորագրով սեմինար՝ նվիրված Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացմանը։ Միջոցառման նպատակն է նպաստել Ճապոնիայի՝ ՀՀ-ի հետ համագործակցելու հետաքրքրվածության խորացմանը, գործարար հարաբերությունների ստեղծմանը:

Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում են «Ինստիգեյթ», «ՎՕԼՕ», «Արմինովա Թեքնոլոջիս», «Լևիաթան», «ԱյՅուՆեթվորքս», «Վիէմուեր Իսթերն Յուրոփ» և «Գրանատուս Վենչուրս» ընկերությունները։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ-կազմակերպությունները հանդիպմանը մասնավորապես կներկայացնեն միության կողմից իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը՝ ուղղված հայաստանյան ՏՏ բրենդի առաջխաղացմանը:

IT’s Armenia սեմինարը կազմակերպում են Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանի, Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպությունը (JETRO), Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնությունը, Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ROTOBO) և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---