ԱՊՀ ՀՕՊ զորավարժությունները կանցկացվեն նաև Հայաստանի տարածքում

ԱՊՀ ՀՕՊ զորավարժությունները կանցկացվեն նաև Հայաստանի տարածքում

PanARMENIAN.Net - ԱՊՀ 7 երկրների տարածքում մեկնարկել են ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի ստորաբաժանումների զորավարժությունները` ավելի քան 130 հրամանատարական կետի և 100 ինքնաթիռի գործարկմամբ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ՀՕՊ ուժերի հերթապահ մասերը: Զորավարժություններին մասնակցող ՀՕՊ ուժերի և համակարգերի կառավարումն իրականացվում է ՌԴ ՌՏՈւ կառավարման կենտրոնից, որը գտնվում է Մոսկովյան շրջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Զորավարժությունները մեկնարկել են հոկտեմբերի 26-ին Երևանի ժամանակով 9: 00-ին:

Զորավարժություններին մասնակցում է 130-ից ավելի հրամանատարական և տարբեր մակարդակների կառավարման կետ, Սու-24, Սու-25, Սու-34, Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ -31, Սու-25 ռմբակոծիչներ և կործանիչներ, Մի-8 և Կա-27 ուղղաթիռներ, հեռահար օդուժի Տու-160 և Տու-95ՄՍ ինքնաթիռներ, ինչպես նաև Տու-22Մ3 ռմբակոծիչները»:

Մասնակցում են նաև ռադիոտեխնիկական զորքերի ստորաբաժանումներ և զենիթահրթիռային զորքեր, որոնք մտնում են ՀՕՊ միավորված համակարգի մեջ:

Զորավարժությունների շրջանակում կիրականացվի պայմանական օդային հակառակորդի ստուգողական թիրախների հայտնաբերում: Նախատեսվում է մշակել ՀՕՊ հերթապահ ուժերի գործողություններն ԱՊՀ երկրների սահմանախախտ ինքնաթիռների դեմ, ինքնաթիռների առևանգման, վթարի ենթարկված ինքնաթիռների և ուղղաթիռների անձնակազմերին օգնություն ցուցաբերելու դեպքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---