Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակվելու մասին չի ուզում խոսել. Դեռ վաղ է

Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակվելու մասին չի ուզում խոսել. Դեռ վաղ է

PanARMENIAN.Net - Քաթարյան Аl Jazeera հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է պատրաստել հուլիսին Երևանում ՊՊԾ գնդի գրավման մասին, ներկայացնելով դեպքի մանրամասներն ու հանրության և իշխանության արձագանքը: Տեսանյութի հեղինակները զրուցել են նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև նրա քաղաքական պլաններին:

«Հայաստանում խորհրդարանական հաջորդ ընտրությունները տեղի կունենան մայիսին: Ու թեև շուտով կավարտվի Սարգսյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետը, վերջերս ընդունված նոր վիճելի Սահմանադրությունը նրան հնարավորություն կտա երկարաձգել իր իշխանությունը երկրում՝ դառնալով վարչապետ»,- նշում է հոդվածագիրը՝ նշելով, որ նոր Սահմանադրությամբ Հայաստանը կառավարման նախագահական ձևից անցում է կատարում խորհրդարանականին:

Երբ այս մասին հարցրել են Սերժ Սարգսյանին` խնդրելով պատասխանել իր վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին հարցին, Սարգսյանը նշել է. «Կարծում եմ, դեռ շատ վաղ է նման խոսակցությունների համար»:

Մեկնաբանելով «Սասնա ծռերի» պահանջները դիմակայության օրերին, Սերժ Սարգսյանը նշել է, որ «նրանց պահանջը ոչ թե Ձեր ասած անձնավորության (Ժիրայր Սեֆիլյանի-խմբ.) ազատ արձակելն էր, այլ նրան Հայաստանի դիկտատոր նշանակելը»: Նա հավելել է, որ երկրորդ պահանջը ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցություններում որևէ տարածքի հանձման գաղափարից հրաժարվելն էր:

Մեկնաբանելով գնդի գրավման օրերին «Սասնա ծռերին» ի աջակցություն տեղի ունեցող ցույցերը, Սարգսյանը նշել է, որ դա զարմանալի չէ: «Ո՞ր երկրում չկա ագրեսիվ փոքրամասնություն: Կարող եմ բերել օրինակներ շատ զարգացած և բարեկեցիկ եվրոպական երկրներից, որոնց բնակչության մի հատված, օրինակ, սատարում է շատ ծանր հանցագործություններ կատարած մարդկանց», - ասել է ՀՀ նախագահը:

2015-ի հոկտեմբերին՝ սահմանադրական բարեփոխումների մեկնարկին, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե Հայաստանն անցնի կառավարման խորհրդարանական ձևին, չի հավակնի վարչապետի պաշտոնին. «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Մեկ մարդը Հայաստանում երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---