Եվրախորհուրդը կոչ է արել Թուրքիային վերաբացել փակված 150-ից ավելի ԶԼՄ-ն

Եվրախորհուրդը կոչ է արել Թուրքիային վերաբացել փակված 150-ից ավելի ԶԼՄ-ն

PanARMENIAN.Net - Եվրոպական կառույցները խստորեն քննադատել ու իրենց մտահոգությունն են հայտնել Թուրքիայում ընդդիմադիր և անկախ լրատվամիջոցների գործունեության դադարեցման դեպքերի առթիվ:

Թուրքական ընդդիմադիր T24 լրատվականին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ Եվրախորհրդարանի 59 պատգամավոր նամակ է ուղղել Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ և Եվրախորհրդի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին: Նամակում պատգամավորները դատապարտել են Թուրքիայում Zarok TV-ի և մյուս ընդդիմադիր հեռուստաալիքների փակման որոշումը:

«Այդ հեռուստաալիքների թվում է գտնվում նաև քրդերեն Zarok TV-ն, որը քուրդ երեխաների համար գոյություն ունեցող միակ հեռուստաալիքն է: Հարգելի բարձրագույն ներկայացուցիչ, կոչ ենք անում Ձեզ՝ այս զգայուն հարցի շուրջ մեր անհանգստությունը փոխանցել Թուրքիայի պատկան մարմիններին և փակված հեռուստաալիքների, այդ թվում նաև Zarok TV-ի վերաբացումն ապահովելու համար անհրաժեշտ քայլեր կատարել»,- ասված է նամակում:

Միևնույն ժամանակ, Եվրախորհուրդը հանդես է եկել Թուրքիային ուղղված կոչ պարունակող գրավոր հայտարարությամբ: Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ Թուրքիայում զարգացումներն արդեն ցավալի մասշտաբների են հասել:

«2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի պատճառով 250 քաղաքացի զոհվեց, ևս 2100-ը վիրավորվեց: Այդ ձախողված հեղաշրջման փորձից հետո 150-ից ավելի զանգվածային լրատվամիջոց է փակվել. այդ թվում՝ 46 թերթ, 29 հեռուսատաալիք, 31 ռադիոկայան, 3 լրատվական գործակալություն, 16 ամսագիր, 28 տպագրատուն:

Փակված հեռուստաալիքների թվում է նաև քրդերենով եթեր հեռարձակվող մանկական մուլտֆիլմերի Zarok TV ալիքը: Եվրախորհուրդը լրջորեն անհանգստացած է 150-ից ավելի ԶԼՄ-ների գործունեության դադարեցումից: Կոչ ենք անում վերաբացել նշյալ լրատվամիջոցները և մասնավորապես IMC TV -ն և Zarok TV-ն: Անկախ մամուլը պետք է վերականգնվի և շարունակի գործել, աշխատանքից հեռացված լրագրողները պետք է վերադառնան իրենց պարտականություններին:

Կոչ ենք անում թուրք պաշտոնյաներին՝ դադարեցնել քրեական օրենսգրքի դրույթների չարաշահումը, ինչպիսին է, օրինակ, մասնավոր մեդիա կառույցների համար հոգաբարձուներ նշանակելը կամ լիովին բռնագրավումը», - ասված է Եվրախորհրդի հրապարակած հայտարարությունում:

«ժամանակակից լրագրողների միություն» (ԺԼՄ-ÇGD) կազմակերպության Անկարայի ներկայացուցչությունը զեկույց է հրապարակել եռամսյա արտակարգ դրության ընթացքում թուրքական մեդիադաշտի վիճակի վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---