Էջմիածնում Իսակով փողոցի մեկ հատվածն Արամ Ասատրյանի անունով կկոչվի 2 նոյեմբերի 2016 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Էջմիածնի ավագանու անդրանիկ նիստի ընթացքում որոշում է կայացվել Ծովակալ Իսակով փողոցի մեկ հատվածը, որտեղ ապրել է երգիչ Արամ Ասատրյանը, նրա անունով կոչել: Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ից, քանի որ հենց այդ օրը լրանում է երգչի մահվան տասը տարին: «Երևանից Էջմիածին տանող պողոտան Իսակովն է, Կիլիկիա գործարանի դիմաց կա նաև Իսակովի արձանը: Արամ Ասատրյանը Էջմիածնի երգիչ է, լավ է, որ այդ մարդու հիշատակը պահպանում են, որովհետև ինքն ռաբիս ժանրի երգիչ է, բայց լավ երգեր ունի, մարդկանց ուրախացնող երգեր ունի, թո՛ղ հիշեն», - ասել է գրականագետ Դավիթ Գասպարյանը, գրում է Aravot.am-ը: Արամ Ասատրյանը ծնվել է Էջմիածնում, Արևելյան Հայաստանից տեղափոխված փախստականների ընտանիքում։ Մանուկ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։ 1985 թ. Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի և Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը։ Հայրենասիրական և սիրային երգերով ելույթներ էր ունենում Արցախյան պատերազմի մասնակիցների համար։ Ելույթներով հանդես եր գալիս Ասիայում, Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և արաբական երկրներում։ Ավելի քան 500 երգերի հեղինակ է։ 2003 թ. ՀՀ Մշակույթի նախարարությունը Արամ Ասատրյանին շնորհել է «Գուսան» պատվավոր տիտղոսով։ 2013 Էջմիածնում բացվել է Արամ Ասատրյանի թանգարանը: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |