Չիլիի Սենատը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը 6 հունիսի 2007 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Չիլիի Սենատը միաձայն ընդունեց որոշում, որով կոչ է անում երկրի կառավարությանը` զորակցել հայ ժողովրդին եւ դատապարտել նրա նկատմամբ իրագործած Հայոց ցեղասպանությունը: Որոշման նախագծի հեղինակն է Սենատի անդամ Ռիկարդո Նունյես Մունյոսը (Սոցիալիստական կուսակցություն): Փաստաթղթում մասնավորապես ասվում է. Հարգարժան Սենատը նկատի ունենալով, որ 1915թ. ապրիլի 24-ին Թուրքական կայսրության այն ժամանակների մայրաքաղաք Կոնստանդնապոլսում առանց դատավարության ձեռբակալվեց եւ անհետ կորավ հայ համայնքի ամբողջ ղեկավարությունը, ինչով սկիզբ դրվեց կայսրության իշխանությունների կողմից այդ ժողովրդի նկատմամբ բնականոն բնաջնջման քաղաքականությանը, որ 1915-1923թթ. ընթացքում դաժանորեն իրագործված ցեղասպանության հետեւանքով, Կայսրության ավելի քան 1.5 մլն. ազգությամբ հայ հպատակներ, որոնք հազարամյակներ շարունակ բնակվում էին իրենց նախնիների հողերում, զրկվեցին կյանքից, որ այս զարհուրելի արարքը հանդիսացավ 20-րդ դարի առաջին «Էթնիկ զտումը», եւ շատ ավելի առաջ, քան նման արարքներն իրավաբանական ձեւակերպում ստացան, արձանագրեց այս ժողովրդի մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման փաստը, որ 1985թ.-ին այն ճանաչվեց նաեւ ՄԱԿ-ի Խտրականության կանխարգելման եւ փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից, որը հայերի հետ կատարվածը որակեց որպես ցեղասպանություն, որ նույնպես են վարվել նաեւ Ուրուգվայը, Արգենտինան, Հունաստանը, Բուլղարիան, Ռուսաստանը, Իտալիան, Լիբանանը, Շվեդիան, Շվեյցարիան, Հոլանդիան, Վենեսուելան, Լիտվան, Կանադան եւ Ֆրանսիան, ինչպես նաեւ Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Սենատը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |