Թուրքիայում ԺԴԿ պատգամավորներին մանդատից զրկելը կարող է նոր ընտրությունների պատճառ դառնալ 5 նոյեմբերի 2016 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության» (ԺԴԿ-HDP) պատգամավորներին մանդատից զրկելը կարող է նոր ընտրությունների պատճառ դառնալ։ Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության» (ԺԴԿ-HDP) նահանգային և կենտրոնական ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումներ են սկսվել։ Նոյեմբերի 4-ին ձերբակալվել է կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուսեքդաղը։ Ձերակալված պատգամավորներից 9-ի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել։ Այս մասին թուրքական Sondakika լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը՝ նշելով, որ Թուրքիայում պատգամավորին մանդատից զրկելու գործող կարգի համաձայն՝ ձերբակալված կամ կալանավորված պատգամավորը շարունակում է պահպանել իր մանդատը, նա կարող է ստանալ իր աշխատավարձը, հեռակա կարգով հարցեր և առաջարկներ ուղղել մեջլիսին։ Պատգամավորը մանդատից զրկվում է միայն այն ժամանակ, երբ իր նկատմամբ կայացված դատական վճիռը հաստատվում է Գերագույն դատարանի կողմից, ապա ընթերցվում է մեջլիսում։ Եթե ԺԴԿ 59 պատգամավորից 28-ը կորցնի մանդատը, ապա ըստ սահմանադրության, 3 ամսվա ընթացում նոր ընտրություններ պետք է անցկացվեն։ Բացի այդ ԺԴԿ խմբակցությունը կարող է ամբոջ կազմով հրաժարական ներկայացնել, սակայն այս դեպքում հրաժարականը ընդունելի չի համարվում, եթե չի հաստատվում մեջլիսի կողմից։ Կարդացեք նաև՝Թուրքիայում կալանավորվել է ընդդիմադիր Cumhuriyet թերթի ղեկավար կազմը Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |