ԺԴԿ պատգամավորները դադարեցրել են գործունեությունը Թուրքիայի խորհրդարանում 7 նոյեմբերի 2016 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) հայտարարել է, որ դադարեցնում է մեջլիսում իր գործունեությունը: ԺԴԿ-ի խոսնակ Այհան Բիլգենը տեղեկացրել է, թե կուսակցությունը այլևս չի մասնակցի Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընդհանուր նիստերին և հանձնաժողովների աշխատանքներին: Հայտարարությունում ասված է, որ որոշումը պայմանավորված է կատարվող բռնություններով, Թուրքական Yeni Şafak-ին հղումով գրում է Ermenihaber-ը: ԺԴԿ-ի այս որոշումը կապված է կուսակցության համանախագահներ Սելահհեթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավորների ձերբակալության փաստի հետ: Ձերբակալվածներից 9-ի, այդ թվում՝ 2 համանախագահների վերաբերյալ ազատազրկման որոշում է կայացվել: ԺԴԿ-ական գործիչները մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցության մեջ: Դեմիրթաշը արդեն տեղափոխվել է Էդիրնեի, իսկ Յուքսեքդաղը՝ Քոջաելիի բանտ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այս որոշման պատճառով քննադատել է ԺԴԿ-ին: Նա կոչ է արել քրդամետ կուսակցության պատգամավորներին՝ հետ կանգնել այդ որոշումից քանի դեռ ուշ է: «Խորհրդարան չգալով՝ դուք վիրավորում եք ձեզ ընտրած ժողովրդին: Եկեք խորհրդարան, ինչ ասելու եք, այնտեղ ասեք», - ասել է Յըլդըրըմը: Կարդացեք նաև՝ Թուրքիայում ԺԴԿ պատգամավորներին մանդատից զրկելը կարող է նոր ընտրությունների պատճառ դառնալ Photo: AFP Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |