Մեքենաների «գոլդ» և «արծաթե» համարանիշների գները կնվազեն

Մեքենաների «գոլդ» և «արծաթե» համարանիշների գները կնվազեն

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող որոշ համարանիշների հատկացման գները 2016-ի նոյեմբերի 14-ից նվազելու են, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

150.000 (բացի` YX+-XXX, XY+-XXX, XXX+-YX և XXX+-XY չափորոշիչներից), 250.000, 400.000 և 600.000 դրամ արժեք ունեցող տարբեր տառեր պարունակող համարանիշների արժեքները նվազելու են և կազմելու համապատասխանաբար 100.000, 150.000, 250.000 և 500.000 դրամ։

1.500.000 դրամ արժեք ունեցող 0X+-00X, X0+-00X, 00X+-0X և X00+-0X չափորոշիչներին համապատասխանող համարանիշների արժեքը նվազելու է և կազմելու 1.000.000 դրամ:

Մինչև 2016-ի դեկտեմբերի 30-ը ներառյալ 1.500.000 դրամ արժեք ունեցող XX+-XXX և XXX+-XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշների արժեքը նվազելու է և կազմելու 1.000.000 դրամ։

3.000.000 դրամ արժեք ունեցող 0X++00X, X0++00X, XX+-XXX, 00X++0X, X00++0X և XXX+-XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշների արժեքը նվազելու է և կազմելու 2.000.000 դրամ։

8.000.000 դրամ արժեք ունեցող XX++XXX և XXX++XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշների արժեքը նվազելու է և կազմելու 5.000.000 դրամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---