// IP Marketing video - START// IP Marketing video - END

Սանքտ Պետերբուրգում կայացած Քոչարյան-Ալիեւ հանդիպումից ակնկալվող բեկումը չկայացավ

PanARMENIAN.Net - Սանքտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում: Ակնկալվող բեկումը չկայացավ: Երեք ժամից ավելի տեւած բանակցությունների ընթացքում երկու պետությունների ղեկավարներին չհաջողվեց պայմանավորվածության հասնել մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Հանդիպումից հետո Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը հրաժարվեցին մեկնաբանություններից, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկիր խմբի համանախագահները:
 Ուշագրավ