«Մանկական Եվրատեսիլ-2016». ՀՀ-ն ներկայացնող դուետը 2-րդն է

«Մանկական Եվրատեսիլ-2016». ՀՀ-ն ներկայացնող դուետը 2-րդն է

PanARMENIAN.Net - «Մանկական Եվրատեսիլ-2016»-ի պրոֆեսիոնալ և պատանի ժյուրիների, ինչպես նաև փորձագետների քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչներ Անահիտն ու Մերին վաստակել են 232 միավոր և զբաղերել 2-րդ հորիզոնականը:

Մալթայի մայրաքաղաք Վալետտայում կայացած մրցությում նրանք ընդամենը 7 միավորով են զիջել մրցույթի հաղթող ճանաչված Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլիին, տեղեկացնում է Հանրային հեռուստատեսության ֆեյսբուքյան էջը։

Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կատարել են Ավետ Բարսեղյանի և Նիկ Եգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը:

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007-ից: 2010-ին Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011-ին հյուրընկալել Հայաստանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---