Գերմանիայի դեսպան. ՀՀ և ԵՄ միջև համաձայնագիրը կարող է գարնանը ստորագրվել![]() 22 նոյեմբերի 2016 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Եվրամիության միջև նոր համաձայնագիրը կարող է ստորագրվել 2017-ի գարնանը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: «Թե երբ կստորագրվի համաձայնագիրը, ոչինչ որոշակի ասել չեմ կարող, սակայն ՀՀ կառավարության կողմից ազդանշան կա, որ համաձայնագիրը կստորագրվի ամենայն հավանականությամբ եկող տարվա գարնանը», - ասել է նա, մեջբերում է Aravot.am-ը: Նա տեղեկացրել է, որ բանակցությունները հաջող են ընթանում: Հայաստանի և ԵՄ միջև նոր շրջանակային համաձայնագիրը կկնքվի 2017-ին: 2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |