Apple-ը պատենտավորել է ճկուն OLED-դիսփլեյով iPhone-ը

Apple-ը պատենտավորել է ճկուն OLED-դիսփլեյով iPhone-ը

PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը ևս մեկ ծալովի iPhone է պատենտավորել: Ըստ պատենտի, այդպիսի հեռախոսի դիսփլեյը ճկուն է, գրում է Gazeta.ru-ն Apple Insider-ի վրա հղումով:

Պարբերականը համեմատում է սարքը 1990-ականներին տարածված Motorola-ի «փակովի» հեռախոսների հետ: Apple-ի պատենտային փաստաթղթերից հայտնի է դառնում, որ սմարթֆոնը կարող է ծալվել` հարմարավետության նկատառումներով:

Պատենտը ծալվելու մի քանի տարբերակ է նախատեսում` օրինակ, դիսփլեյով դեպի դուրս կամ ներս: Ինչպես նշում է պարբերականը, Apple-ը հազիվ թե մոտ ապագայում թողարկի ծալովի սմարթֆոնը, սակայն, ըստ լուրերի, ընկերությունը մտադիր է ճկուն OLED-դիսփլեյով iPhone ստեղծել արդեն 2017-ին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Apple-ը ծալովի սմարթֆոն է պատենտավորել: Պատենտում նկարագրված է հայեցակարգը, որի համաձայն iPhone-ը կարող է ծալվել ածխաջրածնային նանոխողովակների հաշվին:

Samsung-ը ևս ճկուն դիսփլեյով ծալովի սմարթֆոնի հայտ է ներկայացրել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---