Թուրքիայում կքանդեն հայ ազատագրական պայքարի հերոսների անուններով հուշարձանը

Թուրքիայում կքանդեն հայ ազատագրական պայքարի հերոսների անուններով հուշարձանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի Թունջելիի նահանգապետարանը որոշել է քանդել նահանգի Նազըմիյե գավառի Աշաղըդօլուջա գյուղի մոտ կանգնեցված հուշարձանը, որի վրա գրված են Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի և հայ ազատագրական պայքարի այլ հերոսների անունները:

Ապամոնտաժման որոշումը կայացվել է թուրքական Sozcu թերթի հոդվածագիր Սայգը Օզթյուրքի քննադատական հոդվածից հետո, նույն թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հոդվածում ներկայացվել է հայատյաց գործիչ Դողու Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի նպատակով հիմնած «Թալեաթ փաշա» կոմիտեի նախագահ Ալի Էրդինչի արձագանքը հուշակոթողի առկայության փաստին:

Էրդինչի պնդմամբ՝ Թուրքիան ներսից թուլացնում են, և դրան մասնակցում է նաև հայկական սփյուռքը:

«Հայկական սփյուռքը ոչ միայն արտերկրում, այլև հատկապես վերջին շրջանում մեր երկրում, անջատողական շրջանակների և խմբերի հետ միասին գաղտնի կերպով մի շարք չարամիտ գործողություններ են նախապատրաստում»:

Հուշարձանի վրա բացի Մոնթե Մելքոնյանի անունից գրված է նաև Գևորգ Չաուշի, Արմենակ Բաքըրջյանի, Մանուել Դեմիրի, Նուբար Յանիկյանի, Անդրանիկ Ուզունյանի անունները: «Դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը: Հարգում ենք Արմենակ Բաքըրջյանի և Հրանտ Դինքի հիշատակը: 100 տարի անց էլ դեռ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է»,-գրված է հուշարձանի վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---