Ուորլիք. Նախագահները պետք է կարգավորում ցանկանան և աշխատեն միմյանց հետ այդ ուղղությամբ

Ուորլիք. Նախագահները պետք է կարգավորում ցանկանան և աշխատեն միմյանց հետ այդ ուղղությամբ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ բոլոր ջանքերն ուղղված են կայուն խաղաղության հաստատմանը` ղարաբաղյան հակամարտության կողմերից ոչ մեկը պատերազմ չի ուզում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը 2017-ի սկզբին հեռանում է պաշտոնից, հայտնում է ադրբեջանական Minvalaz-ը:

Ուորլիքն ասել է, որ իր համար պատիվ էր զբաղեցնել ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի պաշտոնը: «Վստահ եմ, որ Ադրբեջանի և ՀՀ նախագահները հավատարիմ են խաղաղ կարգավորմանը»: Անդրադառնալով պաշտոնաթողության պատճառներին` Ուորլիքն ասել է, որ պատճառներն անձնական են: «Ես դիվանագետի 30 տարվա հաջող կարիերայից հետո մտադիր եմ աշխատել մասնավոր հատվածում»,-ասել է նա:

Ուորլիքն ասել է, որ բանակցությունների սեղանին կան լավ գաղափարներ ու առաջարկներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ համապարփակ խաղաղության համար, սակայն, ինչպես ցանկացած բանակցային գործընթացում, կա որոշակի տարբերություն դիրքորոշումներում, որի վրա աշխատել է պետք:

«Սակայն նախագահներ Ալիևն ու Սարգսյանը նշել են, որ հավատարիմ են խաղաղ կարգավորմանը: Ամենից շատ մենք հիմա կուզեինք, որ նախագահները քաղաքական կամք դրսևորեն և ստանձնեն բանակցային գործընթացը զարգացնելու պարտավորությունը: Ի վերջո, որոշումը` շարժվել առաջ, թե ոչ, կախված է նախագահներից: Նախագահները պետք է կարգավորում ցանկանան և աշխատեն իրար հետ այդ ուղղությամբ: Անկախ նրանից, թե որքան համանախագահ կամ տարածաշրջանային խաղացող կա Մինսկի խմբի ձևաչափում, այսօր սա է հիմնական իրողությունը»,-ասել է Ուորլիքը:

Ջեյմս Ուորլիքը հեռանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնից: Ամերիկացի համանախագահը համապատասխան գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Դեկտեմբերի 31-ին ես կհեռանամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից: Ինձ համար պատիվ էր ավելի քան 30 տարի ծառայել Պետդեպարտամենտում»,-ասվում է գրառման մեջ: Մեկ այլ գրառման մեջ ամերիկացի համանախագահը հայտնել է, որ պաշտոնաթողությունից հետո աշխատակցելու է ռուսական իրավաբանական ընկերության հետ: «Ես համագործակցելու եմ Ռուսաստանի ամենամեծ և հեղինակավոր իրավաբանական ընկերության հետ»,-գրել է Ուորլիքն իր միկրոբլոգում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---