Netflix-ից այսուհետ հնարավոր կլինի ֆիլմեր և սերիալներ ներբեռնել![]() 1 դեկտեմբերի 2016 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Netflix ծառայությունը, որն առաջարկում է կինո և տեսաարտադրության առցանց դիտումներ, այժմ հնարավորություն կտա ամբողջ աշխարհում իր օգտատերերին ֆիլմեր ու սերիալներ ներբեռնել: Netflix-ի բոլոր բաժանորդները iOS և Android հարթակներում կկարողանան սերիալներն ու ֆիլմերն անվճար ներբեռնել, գրում է Korrespondent.net-ը: Էպիզոդները հնարավոր կլինի ներբեռնել ստանդարտ կամ բարձր որակով: Կոնտենը ներբեռնելու համար հարկ կլինի թարմացնել Netflix հավելվածը մինչև վերջին տարբերակը: 1997-ին ստեղծված Netflix ընկերությունն ի սկզբանե զբաղվում էր փոստով DVD ֆիլմերի վարձույթով: 1999-ին ստեղծվեց Video-on-Demand (Տեսանյութ ցպահանջ) ծառայությունը` օգտատերն ամսական բաժանորդավարձ է մուծում և ստանում է բոլոր սերիալները, ֆիլմերն ու մուլտֆիլմերը դիտելու հնարավորություն: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |