Վարչապետ. Գործող 11 ԾԻԳ-ից պետք է մնա 5-ը 1 դեկտեմբերի 2016 - 13:05 AMT PanARMENIAN.Net - ԾԻԳ-երի օպտիմալացման ուղղությամբ մինչև դեկտեմբերի 1-ն իրականացված աշխատանքների ընթացքում ՀՀ կառավարության որոշմամբ լուծարվել է 5 գրասենյակ: Այս մասին Գործադիրի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով օպտիմալացման հաջորդ փուլը: «Այժմ օտարերկրյա և միջազգային վարկային կազմակերպություններից ստացած վարկային միջոցներով ծրագրերը իրականացնում է 17 նմանատիպ կառույց, որից 11-ը ԾԻԳ է»,- ասել է նա, մեջբերում է Aysor.am-ը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին ներգարվել ճյուղային պետական մարմինների պատասխանատուներին, բանակցել օտարեկրյա և միջազգային վարկային կազմակերպությունների հետ ԾԻԳ-երի քանակը, ինպես նաև՝ դրանց պահպանման ծախսերը կրճատելու ուղղությամբ: «Առաջարկում եմ քննարկել ու նվազեցնել ԾԻԳ-երի քանակն առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծածսերը՝ 1/3-ով»,- նշել է նա՝ շեշտելով, որ նախնական հաշվարկել են, որ 11 ԾԻԳ-ից պետք է մնա 5-ը: «Բոլոր կողքի կառույցները, բաժինները, ստորաբաժանումները նախարարություններում պետք է վերանան, ՓԲԸ-ներում այդ գործառույթն իրականացնող կառույցներն էլ պետք է օպտիմալացվեն» , - ասել է Կարապետյանը՝ առաջարկելով երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի գործունեության նպատակահարմարության հարցով մի շարք որոշումներ է ընդունել: Այսպիսով, դադարեցվելու է հետևյալ պետական հիմնարկների գործունեությունը. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 65.5 մլն դրամ), ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 66.5 մլն դրամ), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 61 մլն դրամ): Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |