Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար արդեն կարելի է դիմել առցանց 2 դեկտեմբերի 2016 - 14:23 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի դեկտեմբերից տասնյակ հազարավոր ընտանիքներ կարող են առցանց դիմել և իրենց հաշվեհամարին ստանալ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստը՝ առանց սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային կենտրոններ այցելելու կամ անհարկի տեղեկանքներ ներկայացնելու: Այս մասին դեկտեմբերի 2-ին համակարգի հանրային շնորհանդեսից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ ձեռքբերումը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ու Համաշխարհային բանկի աջակցության շնորհիվ, գրում է Panorama.am-ը: «Ներդրված համակարգն առաջին քայլն է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մատչելիության բարձրացման ուղղությամբ ու սա շարունակական գործընթաց է լինելու: Ստացվում է, որ նպաստներից ծննդյան նպաստի իրավունքն առաջին ու երկրորդ երեխաների ծննդյան դեպքում քաղաքացին հնարավորություն է ստանում իրացնելու առանց տարածքային կենտրոն այցելելու, առանց բոլոր այն քաշքշուկների, թղթաբանության, պաշտոնատար անձանց հետ շփումների, որոնցից շատ դժգոհություններ ենք միշտ լսում մեր քաղաքացիներից»,- մանրամասնել է նախարարը: Նա հավելել է, որ պետք է հստակ ամրագրել՝ այս ձևաչափով իրավունքի իրացումը հնարավոր է բացառապես այն դեպքերում, երբ բոլոր անհրաժեշտ տվյալները պետական մարմինների կողմից տարվող տեղեկատվական շտեմարաններում առկա են: Արտեմ Ասատրյանը նաև տեղեկացրել է, որ եթե չկան տեղեկատվական շտեմարանում համապատասխան տվյալներ, թեկուզ, մեկ տվյալ, դա հնարավոր չէ իրականացնել, որովհետև տվյալ դեպքում անհրաժեշտ է քաղաքացու այցը, համապատասխան թուղթ ներկայացնելը և այլն. «Առաջիկայում նախատեսում ենք ևս մեկ կարևոր քայլ անել կենսաթոշակների և մյուս նպաստների համակարգում»: Նոյեմբերի 18-ին երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորելու, շահառուներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու, վճարելու որոշում կայացնելու պայմաններն ու կարգը: ԱՄՆ ՄԶԳ կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրյուս Բաշամի խոսքով՝ այս համակարգի ներմուծման շնորհիվ բազմաթիվ ձեռբերումներ կգրանցվեն, հատկապես, միանվագ նպաստի համակարգի ներմուծման հարցում. «Տվյալ համակարգի շնորհիվ էական բարձրանում է թափանցիկությունը նպաստի տրամադրման գործունեության ընթացքում»: Սպասվում է, որ 2017 թվականին առցանց դիմումների համակարգը հնարավոր կլինի կիրառել նաև երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքերում: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի նոր ծնված երեխայի հետ ՀՀ-ում բնակության նույն վայրում բնակվող (հաշվառված) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Մինչև այժմ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար ծնողը (որդեգրողը, խնամակալը) պետք է անձամբ իր բնակության (հաշվառման) վայրի սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին ներկայացներ մի շարք փաստաթղթեր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |