«Շոկոլադի բանկ»՝ Գյումրու տնակներում ապրող երեխաների համար. Ակցիան մեկնարկել է

«Շոկոլադի բանկ»՝  Գյումրու տնակներում ապրող երեխաների համար. Ակցիան մեկնարկել է

PanARMENIAN.Net - Նոր տարվա կապակցությամբ Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը, որի շրջանակում հավաքագրվում է կոնֆետներ, քաղցրավենիք Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար ամանորյա փաթեթներ պատրաստելու համար:

Նախաձեռնության նպատակն է հանրության ուշադրությունը ուղղել Գյումրու տնակներով ապրող անապահով ընտանիքների խնդիրների վրա:

Կոնֆետները կարելի է բերել Երևանի Խորենացի 22 հասցեի Հայ օգնության ֆոնդի գրասենյակ: Արկղեր տեղադրվելու են նաև Երևանի և Գյումրիի մի շարք կազմակերպություներում:

Գյումրիում նախաձեռնությանն է աջակցելու Գյումրու «Ռոտարի ակումբը»:

Նախաձեռնությունը սկսվել է դեկտեմբերի 1-ից և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 23-ը:

Ֆեյսբուքում համապատասխան էջ է բացվել:

Նախաձեռնությունն առաջին անգամ իրականացվել է 2014թ. Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաների համար, որի արդյունքում հավաքագրվեց 500կգ կոնֆետ, ինչպես նաև խաղալիքներ և հագուստ և բաշխվեց Տավուշի մարզի 9 գյուղի 265 ընտանիքին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---