Պարզաբանում. 10 ամսում հանցագործությունների թիվը ՀՀ-ում 10.3%-ով չի աճել

Պարզաբանում. 10 ամսում հանցագործությունների թիվը ՀՀ-ում 10.3%-ով չի աճել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ 2016-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը:

Ըստ ԱՎԾ-ի՝ 2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է 15.461 հանցագործություն, ինչը 10.3%-ով գերազանցում է 2015-ի ցուցանիշը: 2015-ի նույն ժամանակահատվածում ՀՀ-ում կատարվել է 14.015 հանցագործություն:

Ոստիկանությունը պարզաբանում է, որ 1446 դեպքից (ՀՀ քրեական օրենսգիրք, գլուխ 30, Կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ) 1343-ը ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածով (Ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) նախատեսված դեպքեր են, որոնք մինչև 2016 թ. հունվարի 1-ը հաշվառվել են զինվորական քննչական մարմինների կողմից, իսկ 2016-ի հունվարի 1-ից՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում և գումարվել 2016 թ. գրանցված հանցագործություններին:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարվա ընթացքում գրանցված հանցագործությունների իրական պատկերն է՝ 1446-1343=103:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---