Skyscanner. Ամանորը ՀՀ-ում անցկացնելու հանդեպ հետաքրքրությունը ՌԴ-ում ռեկորդային է 5 դեկտեմբերի 2016 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Զբոսաշրջային Skyscanner ծառայությունը Հայաստանում Ամանորն անցկացնելու պահանջարկի ռեկորդային աճ է գրանցել ռուսաստանցիների շրջանում, հայտնում է Lenta.ru-ն: Փորձագետները վերլուծել են ձմեռային տոներին ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրման վերաբերյալ տվյալները: Արդյունքում պարզվել է, որ հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ 2015-ի նույն շրջանի համեմատ աճել է 119 տոկոսով: Կիպրոսում հանգստի ամրագրումների քանակն աճել է 70 տոկոսով, Ադրբեջանում` 69 տոկոսով: Ռուսաստանցիները նաև ավելի շատ են սկսել հետաքրքրվել հանգստի հնարավորությամբ Հունաստանում` աճը 53 տոկոս, և Վրաստանում` աճը 40 տոկոս: Ամանորին ամենապահանջված արտասահմանյան ուղղությունը ռուսաստանցիների թվում կլինի Թայլանդը: Երկրորդ տեղում է Իտալիան, երրորդը` Հունաստանն է: Թոփ-10-ում են նաև Իսպանիան, Չեխիան, Թուրքիան, Վրաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն: ՌԴ-ում ձմեռային հանգստի համար ամենապահանջված քաղաքներն են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգն ու Սոչին: Նախորդ տարվա համեմատ ներգնա ուղևորությունների քանակը ՌԴ-ում աճել է 1/3-ով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք |