Հալեպում հոսպիտալ է գնդակոծվել. Ռուս բուժաշխատող է զոհվել, ևս 2-ը վիրավորվել է

Հալեպում հոսպիտալ է գնդակոծվել. Ռուս բուժաշխատող է զոհվել, ևս 2-ը վիրավորվել է

PanARMENIAN.Net - Հալեպում շարժական ռազմական հոսպիտալի գնդակոծության արդյունքում ռուս զինվորական բուժաշխատող է զոհվել, ևս 2-ը վիրավորվել է: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Անկասկած հոսպիտալը գնադկոծել են «ընդդիմության» գրոհայինները»,-ասել է Կոնաշենկովը:

Նա հիշեցրել է, որ այժմ «Ջեբհաթ ան Նուսրայի» բոլոր գրոհայինները, ինչպես պնդում են արևմտյան ներկայացուցիչները, «փակված են» արևելյան Հալեպի հարավային մասում սիրիական բանակի կողմից: Կոնաշենկովը փաստել է, որ նրանք ի վիճակի չեն այնտեղից նման թիրախավորված հարվածներ հասցնել:

«Մեր զինծառայողների արյունը նաև այդ սպանության պատվիրատուների ձեռքերին է: Նրանց, ով ստեղծել, է փայփայել է և զինել է մարդու կերպարանքով այդ գազաններին` սեփական խղճի և ընտրողների առւև արդարանալու համար կոչելով նրանց «ընդդիմություն»,-հայտարարել է Կոնաշենկովը:

Նա հավելել է, որ Մոսկվայում հասկանում են, թե ումից են գրոհայինները ստացել ռուսական հոսպիտալի ճշգրիտ կոորդինատները:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի առաջարկը Հալեպի հարցով վերաբերում է քաղաքից գրոհայինների դուրս գալու կոնկրետ երթուղիներին և ժամկետներին:

Լավրովը նշել է, որ այն զինյալ խմբավորումները, որոնք կհրաժարվեն հեռանալ արևելյան Հալեպից, կհավասարեցվեն ահաբեկիչներին: «Չցանկանալով լքել արևելյան Հալեպը` նրանք դրանով իսկ շարունակում են զինված պայքարը և մենք կվարվենք նրանց հետ այնպես, ինչպես վարվում ենք ահաբեկիչների, ծայրահեղականների հետ: Մենք կսատարենք սիրիական բանակի գործողություններին նման ավազակախմբերի դեմ պայքարում»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---