Հայաստանում դժվարանցանելի ճանապարհներ կան. Լարսը բաց է

Հայաստանում դժվարանցանելի ճանապարհներ կան. Լարսը բաց է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Սարավան-Զանգեր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դիլիջանի ոլորաններում, Բերդ-Ճամբարակ, Ապարան-Արագած, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Երևան, Ստեփանավան-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն ժամը 21.30-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, դեռևս փակ՝ բեռնատար մեքենաների համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---