Վարդան Օսկանյանը խնդրել է պարզաբանել Թերի Դեւիսի հայտարարությունները Ղարաբաղում ընտրությունների վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԼՂՀ-ում ընտրությունների մասին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարության նման հայտարարությունները չեն արտահայտում իրողությունը: Այդ մասին Պ.Սեգրենի հետ համատեղ մամլո ասուլիսում Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ԵԽ գլխավոր քարտուղար Թ.Դեւիսին նամակ է հղվել, խնդրելով պարզաբանել, թե նա կոնկրետ ինչ ի նկատի ուներ, խոսելով Լեռնային Ղարաբաղում ընտրությունների եւ այն մասին, որ ԼՂ-ն Ադրբեջանի տարածքի մի մասն է կազմում: «Ես հուսով եմ, որ Թ.Դեւիսը կպատասխանի իմ նամակին»,-ասել է Օսկանյանը: Իր հերթին Պ.Սեգրենն ընդգծել է, որ «սառեցված հակամարտությունների» տարածքում կայացած ցանկացած ընտրություն չի ճանաչվում ոչ Եվրոպայի Խորհրդի, ոչ Եվրամիության կողմից: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա այդ հարցը ԵԱՀԿ ՄԽ իրավասության մեջ է: ԵԽ մանդատը կապված չէ հակամարտության կարգավորման հետ, մենք օգնում ենք հասնել քաղաքական կարգավորման»,-ասել է Սեգրենը:



Հիշեցնենք, որ հայկական գործակալություններից մեկին տված հարցազրույցում Թ.Դեւիսը հայտարարել է, որ ԵԽ-ն երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրությունները: Դեւիսն ընդգծել էր նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---